Այսօր Մուբարաքը կկանգնի դատարանի առջև
Այսօր կսկսվի Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը: Նրա հետ դատարանի առջև կկանգնեն երկու որդիները` Ալյան և Գամալը, ինչպես նաև նախկին ՆԳ նախարարը և նրա օգնականը:
Մուբարաքի ընտանիքի մերձավորներից գործարար Հուսեյն Սալեմին կդատեն հեռակա, քանի որ նա Եվրոպայում է: Դեռևս հստակ չէ, դատավարությանը ներկա կգտնվի Մուբարաքը, թե՞ ոչ: Չի բացառվում, որ նրա դատապաշտպանը միջնորդի հետաձգել դատավարությունը նախկին նախագահի առողջական վիճակի պատճառով:
Նշենք, որ դատավարությունը հեռարձակվելու է ուղիղ եթերով:
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Մուբարաքի օգտին հանդես է գալու 50 փաստաբան: Մուբարաքին պաշտպանելու պատրաստակամություն է հայտնել 800 իրավաբան: