Հայաստանն ԱՊՀ երկրներից երկրորդն է, որ ապահովել է արտադրության ծավալների աճ
2011 թ-ի առաջին կիսամյակում ԱՊՀ երկրներից առաջատարն արտադրության ծավալներով Ղրղզստանն է` 13.9 տոկոս, իսկ Ռուսաստանում ցուցանիշն աճել է 5.3 տոկոսով: Bfm.ru-ի փոխանցմամբ` այս թվերը ներկայացվել են ԱՊՀ վիճակագրական կոմիտեի կողմից:
Սանդղակում Ռուսաստանի հարևաններն են Տաջիկստանն ու Ղազախստանը. այս երկու երկրներում ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով: Իսկ ահա մեր երկիրը` Հայաստանը, զբաղեցրել է երկրորդ տեղը ` ապահովելով 12.8 տոկոս աճ, երրորդն է Բելառուսը` իր 11.5 տոկոսով: Հունվար-հունիս ամիսներին նվազման միակ միտումը` 1.8 տոկոս, արձանագրել է Ադրբեջանը` այդպիսով եզրափակելով աղյուսակը:
Միջինում ԱՊՀ-ում արձանագրվել է արտադրության ծավալի 6 տոկոսանոց աճ: 2011 թ-ի առաջին կիսամյակում ԱՊՀ-ում արձանագրվել է նաև 6 տոկոսանոց գնաճ, ընդ որում առաջատարն այս ցուցակում Բելառուսն է` այս երկրում գներն աճել են 36.2 տոկոսով: Իսկ ամենացածր գնաճն արձանագրել է Ռուսաստանը` 5 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա