Բացահայտվել է մանկապիղծների միջազգային խումբ.կան ձերբակալվածներ
ԱՄՆ-ում շուրջ 70 մարդու մեղադրանք է առաջադրվել ինտերնետում մանկական պորնոգրաֆիա տարածելու համար:
Ինչպես տեղեկանում ենք Vzglyad.ru-ից, կասկածյալները եղել են Dreamboard միջազգային խմբի անդամներ, իսկ նրանց պաշտոնական կայքից, որն այս պահին արդեն չի գործում, օգտվել են ավելի քան 600 մանկապիղծներ աշխարհի տարբեր երկրներից:
Աղբյուրը նշում է, որ կայքի այցելուները միմյանց հետ փխանակվում էին տասնյակ հազարավոր լուսանկարներով ու տեսաձայնագրություններով, որոնց վրա պատկերված էին մեծահասակներ, որ սեքսով են զբաղվում մանկահասակ երեխաների հետ` մինչև 12 տարեկան: Ընդ որում, խմբի կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր մասնակից պետք է պարբերաբար նոր նյութեր ներկայացներ կայքից օգտվողներին:
ԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը լրագրողներին ասել է, որ կայքի նյութերում առկա երեխաները գրեթե նորածին էին և շատ դեպքերում նրանց միտումնավոր ցավ է պատճառվել` դա էր պահանջում մանկապիղծերի կայքի կանոններից մեկը:
Հետաքննությունը շարունակվել է քսան ամիս, քանի որ բացահայտել ծածկագրերից, մուտքերից ու տարատեսակ մեխանիզմներից պաշտպանված համակարգը բարդ է եղել: 72 կասկածյալներից 43-ը ձերբակալվել են ԱՄՆ-ում և 9-ը Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում `13 այլ պետություններում: