Սարկոզին գալի՞ս է Հայաստան
«Հրապարակի» տեղեկություններով` հոկտեմբեր 7-9-ը Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Սարկոզին, ում այցելությունը Հայաստան մի քանի անգամ հետաձգվել է, գալիս է տարածաշրջանային այցով: Նա լինելու է Վրաստանում, ապա գալու է Հայաստան և կարճատև այց է ունենալու Ադրբեջան: Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած դերակատարությունը ԼՂ կարգավորման հարցում, կարելի է ասել, որ ի թիվս այլ հարցերի, Ֆրանսիայի նախագահը Հայաստան է գալիս քննարկելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում