Ռուսաստանն ամեն գնով փորձում է վերահաստատել իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան
«Ժամանակ»-ին տված հարցազրույցում Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն անդրադառնալով Հարավային Կովկասում ԵՄ առաջնահերթությունների հարցին` նշել է. «Հարավային միջանցքի ստեղծման համար որպես միակ խոչընդոտ դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, ինչի ուղղությամբ էլ ներկայումս իր ներուժն է կենտրոնացնում ԵՄ-ն: Այդ մասին վերջերս ԵԽ-ում ԼՂ հակամարտության վերաբերյալ կազմակերպված լսումների ընթացքում բավականին հստակ հայտարարել էր Քեթրին Էշթոնը: ԵՄ համար ոչ պակաս կարևորություն ունեն նաև ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը, իրավունքի գերակայությունը, ազատ շուկայական տնտեսությունը»: Ղազինյանի կարծիքով` «Հարավային միջանցք» ծրագիրն ունի հակառուսական բնույթ, այդ իսկ պատճառով ՌԴ-ն ցանկանում է վերահաստատել իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան Հարավային Կովկասում` ջանք ու եռանդ չխնայելով ԼՂ հակամարտության կարգավորման համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում