Իրավաբանական անձիք կարող են գնել Beeline սմարթֆոններ` տարաժամկետ վճարման պայմանով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների վաճառքի մասին` տարաժամկետ վճարման պայմանով:
«ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, տարաժամկետ վճարման հնարավորությունից հաճախորդները կարող են օգտվել, միանալով Beeline բջջային կապի կորպորատիվ հետվճարային սակագնային փաթեթներից որևէ մեկին: Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների գները, 12 ամսվա ընթացքում գումարը վճարելու պարագայում, կազմում են համապատասխանաբար 109980 և 103800 դրամ:
«Ժամանակակից պայմաններում գործարարների համար կարևոր է ձեռքի տակ ունենալ ոչ միայն հեռախոս, այլև ինտերնետին միանալու հարմարավետ շարժական սարք: Առաջարկելով կորպորատիվ հաճախորդներին Beeline բազմաֆունկցիոնալ սմարթֆոններ հարմար պայմաններով, մենք հնարավորություն ենք տալիս նրանց առավելագույն արդյունավետությամբ օգտագործել հեռահաղորդակցության ծառայությունների լայն շրջանակը` բիզնեսը վարելու համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ձեռք բերելով Beeline Blade սմարթֆոնը, հաճախորդը միանվագ վճարում է 21980 դրամ, իսկ մնացած 88000 դրամը` հավասար մասերով (ամիսը 8000 դրամ) հաջորդ 11 ամսվա ընթացքում: Beeline U8500-ի պարագայում առաջին վճարումը կազմում է 21300 դրամ, իսկ մնացած 82500 դրամը վճարվում է հավասար մասերով 11 ամսվա ընթացքում (ամիսը 7500 դրամ): Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր չունեն տարաժամկետ վճարումների ընթացիկ պարտավորություններ «ԱրմենՏել» ընկերությունից գնված հեռախոսների դիմաց: