80-ականների լավագույն տեսահոլովակ է ճանաչվել Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակը
Billboard ամսագիրը հրապարակել է վերջին 30 տարիների լավագույն երաժշտական հոլովակների ցուցակը, որը նվիրված է MTV հեռուստաալիքի 30-ամյա հոբելյանին:
Lenta.ru-ի ներկայացմամբ, այդ ցուցակը բաժանված է երեք բաժինների` 1900-ականներ, 80-ականներ և 2000-ականների լավագույն տեսահոլովակներ: Այդպես , 80-ականների առաջատարն է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի "Thriller" տեսահոլովակը, 90-ականների լավագույնը ճանաչվել է Բրիտնի Սպիրսի "Baby One More Time"-ը, իսկ 2000-ականների առաջին տասնամյակի լավագույնը ճանաչվել է Լեդի Գագայի "Bad Romance"-ը:
80-ականների լավագույն եռյակում են նաև Մադոննայի "Like A Prayer"-ը և Սինդի Լաուփերի "Girls Just Wanna Have Fun"-ը: 90-ականների եռյակում տեղ են գտել Մայքլ Ջեքսոնի ու Ջանեթ Ջեքսոնի զուգերգը` "Scream"-ը, ինչպես նաև Մադոննայի "Vogue"-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները