Սակաշվիլին առիթը բաց չի թողնում աչքով անել Մեդվեդևին
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր պաշտոնով պարտական է իրեն, քանի որ եթե 2008թ-ի օգոստոսին ռուսական զորքերը մտնեին Թբիլիսի, ապա այսօր Վրաստանի նախագահը կլիներ մեկ այլ մարդ:
Lenta.ru-ի հաղորդմամբ, այս մասին Մեդվեդևը հայտարարել է Russia Today, "Первый информационный кавказский" (Վրաստան) հեռուստաընկերություններին և "Эхо Москвы" ռադիոկայանին տված հարցազրույցում:
ՌԴ նախագահը հերթական անգամ ասել է, որ օգոստոսյան գործողությունների հիմնական նպատակն էր կանգնեցնել Սաակաշվիլիի ագրեսիան ու ընդգծել` հենց նրա վրա է հարյուր ռուս խաղաղապահների մահվան համար պատասխանատվությունը. «Դա ես նրան երբեք չեմ ների և հենց այդ պատճառով ես նրա հետ չեմ շփվելու, թեև Վրաստանի նախագահը պարբերաբար փորձեր է անում աչքով անել միջազգային միջանցքներում և այլն »,- հայտարարել է Մեդվեդևը:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Սաակաշվիլին հանդիսանում է օրենքով ընտրված նախագահ և միայն վրաց ժողովուրդը կարող է նրան «գնահատականներ նշանակել»:
Աղբյուրը նշում է, որ Մեդվեդևը խոստացել է նաև, որ Վրաստանի հաջորդ նախագահը հնարավորություն կունենա կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ :
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան