Մ.Բաղըրովա. «Ադրբեջանում կարող են մահանալ սպիտակարյունությամբ տառապող բոլոր երեխաները»
Ադրբեջանում Սպիտակարյունության դեմ պայքարող հասարակական միության ղեկավար Մեհրիբան Բաղըրովան pia.az-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկրում սպիտակարյունությամբ տառապող բոլոր երեխաները կարող են մահանալ, որովհետեւ Ադրբեջանում այդպիսի հիվանդությամբ երեխաների բժշկության համար լաբորատոր սարքավորումների եւ դեղորայքի խիստ պակաս կա:
Նա ասել է, որ ամենամեծ վտանգը կապված է դեղորայքի անբավարարության հետ: Նրա խոսքով` ներկայում Ադրբեջանի ոչ մի դեղատանը հնարավոր չէ գտնել սպիտակարյունության դեմ օգտագործվող Asparginaza դեղամիջոցը, իսկ հիվանդանոցներում էլ այն երբեք չի եղել: «Առանց այդ դեղամիջոցի, բոլոր հիվանդ երեխաները կմահանան: Առանց դրա երեխաներին բուժել հնարավոր չէ: Այն երբեք անվճար չի տրվել երեխաներին, իսկ ծնողները դա դեղատներից ձեռք են բերել շատ թանկ գնով», -ասել է հասարակական միության ղեկավարը` նշելով, որ ստիպված է այդ մասին մեկ անգամ եւս հիշեցնել Ադրբեջանի առողջապահության նախարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան