Ալերգոլոգ. Ամռանն ավելի են սրվում ալերգիկ երևույթները, քանի որ օդում ծաղկափոշու պարունակությունը հասնում է առավելագույնի
«Ամռանն ավելի են սրվում ալերգիկ երևույթները, քանի որ օդում ծաղկափոշու պարունակությունը հասնում է առավելագույնի,- այսօր ասուլիսի ժամանակ այս միտքը արտահայտեց Համալսարանական Կլինիկական Հիվանդանոցի ալերգոլոգ – իմունոլոգ Նարինեն Պանդիկյանը:
Նա ասաց, որ ամռանը` պայմանավորված օդի չորությամբ, սրվում են հատկապես «ալերգիկ րինիտ» կոչվող հիվանդությունները:
Հարցին, թե արդյոք էկոլոգիայի աղտոտվածությունը չի նպաստում ալերգիկ հիվանդությունների զարգացմանը, բանախոսը ասաց, որ երբ 90-ականներին Հայաստանում չէին աշխատում գործարանները, միևնույն է կային բազմաթիվ ալերգիկներ: Սակայն չբացառեց, որ օդի աղտոտվածությունը որոշակի բացասական ազդեցություն կարող է ունենալ և ալերգիաների առաջացման պատճառ դառնալ:
Նա ասաց, որ ալերգիաների որոշակի տեսակներ փոխանցվում են ժառանգաբար:
Հարցին`արդյո՞ք որևէ նշանակություն ունի ալերգիկ երևույթների առաջացման համար սեռատարիքային գործոնը և արդյոք բուժվում է ալերգիան, ալերգոլոգը նշեց, որ ալերգիաների համար ամենևին էլ դեր չի խաղում սեռատարիքային գործոնը, իսկ ալերգիայի բուժում ասվածը հարաբերական հասկացողություն է:
Ասուլիսին ներկա Արաբկիր բժշկական համալիրի երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի ալերգոլոգ – իմունոլոգ Աստղիկ Բաղդասարյանն այդ առիթով ասաց, որ ալերգիայի բուժման համար էֆեկտիվ միջոց է սպեցիֆիկ իմունոտերապիան, որը հարկավոր է ընդունել ձմռան ամիսներին:
Խոսելով ալերգիաների հետ կապված հիվանդությունների վիճակագրությունից` Ա.Բաղդասարյանն նշեց, որ այսօր աշխարհում ալերգիկ հիվանդություն ունի 3 երեխայից մեկը և հավելեց, որ կա միտում, որ 2015թ.-ին ալերգիկ հիվանդություն կունենա յուրաքանչյուր 2-րդ երեխան:
Հարցին` ինչո՞վ է պայմանավորված ալերգիկ հիվանդների քանակի աճը, բանախոսներն այս հարցում միակարծիք էին, որ պատճառներից մեկը մարդկանց կենսամակարդակի աճն է, քանի որ, ըստ Ն.Պանդիկյանի, որքան շատ է մարդն առնչվում մանրէների հետ, այդքան ավելանում է մարդու դիմադրողականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով