Տիմոշենկոյի կալանավորման հետևանքով Կլիչկոն ընդհատել է մրցամարտի նախապատրաստությունը
Բռնցքամարտիկ Վիտակի Կլիչկոն որոշել է ընդհատել լեհ բռնցքամարտիկ Թոմաշ Ադամեկի հետ կայանալիք մրցամարտի նախապատրաստությունը և վերադառնալ հայրենիք: Երեկ նա արդեն Ավստրիայից հասել էր Կիև: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Այդ որոշումը մարզիկը կայացրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կալանավորման հետևանքով:
«Ես հասկանում եմ, որ ժողովրդական արժեքների համար իսկական պայքարը ծավալվում է հենց այստեղ` Ուկրաինայում, և այս պարագայում ես չեմ կարող դիտորդի դեր ստանձնել»,- իր բլոգում նշել է Կլիչկոն: Նշենք, որ մարտը նախատեսված է սեպտեմբերի 10-ին:
Նշենք, որ երեկ Կիևի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ուկրիանայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Դատախազն իր միջնորդությունը հիմնավորել է դատարանի նկատմամբ Տիմոշենկոյի անհարգալից վերաբերմունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում