«Առավոտ».Վրաստանը կդառնա՞ Ռուսաստանի վասալը
«Առավոտ»-ին տված հարցազրույցում «Հակամարտությունների և բանակցությունների միջազգային կենտրոնի» ղեկավար, վրացի քաղաքագետ ու վերլուծաբան Գեորգի Խուցիշվիլին անդրադառնալով 2008թ. 5-օրյա պատերազմից հետո փակուղի մտած ռուս-վրացական հարաբերություններին, մասնավորապես հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում ու Թբիլիսիում առաջնորդների փոփոխության դեպքում հնարավոր է, որ ՌԴ-ն հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ հավակնություններից, ասել է. «Ռուսաստանը դա կանի մի դեպքում, եթե Վրաստանը դառնա իր վասալը, այսինքն՝ ամբողջապես և փաստացի առաջարկի իր ծառայությունը Ռուսաստանին՝ Վրաստանի տարածքում ռազմական բազաներ տեղակայի, միջազգային ոլորտում լինի ՌԴ, այսպես ասած, ներկայացուցիչը, փոխի իր արևմտյան կողմնորոշումը և ԱՄՆ-ի ու աշխարհի հետ իր հարաբերությունները կառուցի Ռուսաստանի միջոցով։ Իսկ դա փաստացի կնշանակի՝ Վրաստանի անկախության կորուստ։ Կարծում եմ, միայն այդ դեպքում Ռուսաստանը կվերանայի իր վերաբերմունքը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում