BBC. Չինաստանում գնաճը հասել է գագաթնակետին
Չինաստանում գրանցվել է ինֆլիացիայի հսկայական աճ, ինչը 3 տարվա կտրվածքով ամենաբարձր մակարդակի վրա է: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, հուլիս ամսվա տվյալների համաձայն, այն կազմել է 6.5%, և միաժամանակ կրկնակի անգամ արագ աճել են պարենային ապրանքների գները:
Միևնույն ժամանակ փորձագետները կանխատեսում են նաև գնաճի դանդաղեցում, ինչը պայմանավորված է կառավարության կողմից գնաճը կանխելու միջոցառումներ ձեռնարկելու փորձերով:
Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ գնաճի նման դրսևորումները կարող են առաջացնել սոցիալական հուզումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա