«Իրավունք». OԵԿ-ին մանդա՞տ կտան, թե՞ մեծ պաշտոն
«Իրավունքն» իր «Բամբասանք» բաժնում գրում է, թե շատ հնարավոր է, որ ինչ-ինչ սակարկությունների արդյունքում ՕԵԿ-ը հաջորդ խորհրդարանում ներկայացված չլինի, քանի որ դրա փոխարեն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընտրություններից հետո բավականին լուրջ պաշտոն կարող է զբաղեցնել, ինչը, ըստ թերթի, կարկառուն ՕԵԿ-ականներին հնարավորություն կտա Բաղդասարյանի «թևի» տակ իրենց լավ զգալ` առանց մանդատի. «Թեև մյուս կողմից էլ կադրից դուրս շատ է խոսվում նաև այն մասին, որ իրավիճակի փոփոխության դեպքում չի բացառվում նաև երկրորդ տարբերակը, որ ՕԵԿ նախագահը կարող է դաշինք կազմել մի քանի այլ փոքր կուսակցությունների հետ ու պայքարել 2012-ի մանդատների համար: Թեև նույնիսկ նման սցենարի դեպքում, ասում են, ՕԵԿ-ի այսօրվա կազմից խորհրդարանում ներկայացված կլինի ընդամենը երեք հոգի»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում