«Առավոտ».Ովքե՞ր են այսօր պայքարում իշխանութունների դեմ
«Առավոտը» խմբագրականում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` մասնավորապես գրում է. «Կարո՞ղ ենք մենք արդյոք ասել, որ նման իշխանությունների դեմ պայքարում են այնպիսի զուլալ դեմոկրատներ, որոնք նույնը կամ ավելի վատ չեն անի: Ոչ, չենք կարող այդպիսի բան ասել:
Եվ դրա հիմնավորումը ոչ թե այն է, թե ինչ են նրանցից շատերը արել 95 կամ 96 թվականներին: Եկեք նայենք, թե ինչ են գրում նրանց քարոզիչները այն մարդկանց հասցեին, որոնք, ասենք, երկու տարի առաջ նրանց թիմում էին, իսկ այսօր այնտեղ չեն: Եկեք ընդհանարապես նայենք, թե ինչպիսի բառապաշար են կիրառում ՀԱԿ-ականները թերթերում, կայքերում և սոցիալական ցանցերում: Արդյոք այն տարբերվո՞ւմ է, օրինակ, Թոխմախի Մհերի կամ Ալրաղացի Լյովի բառապաշարից, որ վերջիններս օգտագործում են միայն բանավոր խոսքում…»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում