Ռեյնխարդ Նիտչ. NABUCCO-ի շինարարությունը կսկսվի 2013 թվականին
«Մենք համոզված ենք, որ NABUCCO-ի խողովակաշարի շինարարությունը կմեկնարկի 2013 թվականին և կշահագործվի 2017 թվականին»,- հայտարարել է Nabucco Pipeline International GmbHР գործադիր տնօրեն Ռեյնխարդ Նիտչը: Հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
«Ամենամեծ բնական գազի պաշարների մի մասը գտնվում է Կասպից ծովի տարածաշրջանում և Մերձավոր Արևլքում, և հանքարդյունահանման ընկերությունները փորձում են այդ ռեսուրսները արտահանել դեպի Եվրոպա»,- հայտարարել է նա:
Խոսելով NABUCCO գազամուղի արդյունավետության մասին `ընկերության գործադիր տնօրենը նաև շեշտել է նախագծի կարևորությունը` համոզմունք հայտնելով, որ այն լավագույն միջոցն է Հարավային միջանցքի զարգացման համար: