556 կմ ճանապարհային միջանցքով ելք դեպի Սև ծով. Կայացել է «Հյուսիս-Հարավ»-ի ներդրումային ծրագրի շնորհանդեսը
Այսօր Երևանում կայացավ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Ծրագիր 1-ի և Ծրագիր 2-ի շնորհանդեսը, որին մասնակցել են մարզպետեր, քաղաքապետեր, համայնքապետեր, մի շարք նախարարությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը բացման խոսքում կարեւորելով ծրագրի իրականացումը նշել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային տրանսպորտային միջանցքը` ընդհանուր երկարությունը 556 կմ, ապահովում է Հայաստանի, Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով և այնուհետև դեպի եվրոպական երկրներ: Հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս` (Մեղրի -Կապան-Գորիս-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) միջանցքը հարավային կողմից միանում է վրացական ճանապարհին:
Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվում է Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հատման վայրում: Ըստ Վարդանյանի, միջազգային պահանջներին բավարարող միջանցքը հանդիսանում է առավել հարմար և կարճ՝ Իրանի կողմից Վրաստանով դեպի ԵՄ երկրներ տարանցիկ ճանապարհի համար:
Նախարար Մ. Վարդանյանը հայտնեց նաև, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2017թ.-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա