«Առավոտ».«Բուժումը» հաստատ արտահերթ ընտրությունները չեն
«Առավոտը» խմբագրականում անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից հրապարակված արտահերթ ընտրությունները հիմնավորող 87 էջանոց փաստաթղթի բովանդակությանը` մասնավորապես գրում է. «Տպավորությունս այն է, որ փաստաթղթում արված արձանագրումներն ընդհանուր առմամբ ճիշտ են… Բայց ասել, որ դրանք ինչ-որ սենսացիոն բացահայտումներ են` չափազանցություն կլինի` այս ամենի մասին ամենայն մանրամասնությամբ գրվել են բոլոր «ոչ պատասխանատու» ԶԼՄ-ներում, իսկ պատասխանատուները` հեռուստաընկերությունները, իհարկե, քար լռություն են պահպանում, ինչը, իմ կարծիքով, մեր պետության ոչ բարվոք վիճակի ևս մի` հավելյալ արձանագրում է: …Նման տեքստեր տարբեր ժամանակների ընդդիմադիրները կարող էին հրապարակել վերջին առնվազն 17 տարիների ընթացքում և այդ հիմքով հիշյալ ժամանակահատվածում պետք է եթե ոչ ամեն օր, ապա ամեն ամիս արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ավելին, իմ կարծիքով, մոտակա տասնամյակների ընթացքում, անկախ նրանից, թե երբ կլինեն ընտրությունները և ով է դրանցում հաղթելու, ընդդիմությունը նույն փաստաթղթով մշտապես իրավունք կունենա պահանջելու արտահերթ ընտրություններ: Կարճ ասած, հիվանդության ախտանիշներից մեկը, անշուշտ, կեղծված ընտրություններն են: Բայց «բուժումը» արտահերթ ընտրությունները չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում