Սերժ Թանկյանը Երևանում է. Նա այսօր ծանոթացել է ԹՈՒՄՈ-ին
Աշխարհահռչակ հայազգի երգիչ, «System of a Down» հանրահայտ խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Երևանում է: Նա այսօր այցելել է ԹՈՒՄՈ նորաստեղծ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործառույթներին: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց ԹՈՒՄՈ-ի հանրային կապերի պատասխանատուն, Թանկյանը պտտվել է կենտրոնում ու ծանոթացել այն տեղին, որտեղ պետք է համերգ տա: «Շատ հավանեց», նկատեց կենտրոնի ներկայացուցիչը:
Այս կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու օգոստոսի 14-ին, որի ժամանակ համերգով հանդես կգան տեղի Դորիանս խումբը և նույն ինքը` Սերժ Թանկյանը:
Կենտրոնի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երիտասարդական մեծ միջոցառումներ են նախատեսված նաև բացմանը նախորդող 2 օրերին` օգոստոսի 12-ին և 13-ին, երբ Թումոն կհյուրընկալի Ռեինկարնացիա ռեգի խմբին ու DJ BaxStar-ին ԱՄՆ-ից, ինչպես նաև հատուկ 3D պոյեկցիա շենքի վրա աշխարհահռչակ NuFormer-ի կողմից և բացառիկ խաղ հատուկ երիտասարդների համար, որը նույնպես կարտապատկերվի Թումոյի պատին:
Նշենք, որ միջոցառումների մուտքն ազատ է լինելու:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում