Թուրքիայի հետ հաշտության համաձայնագիրը վերջին րոպեին տապալվել է
Իսրայելի` Թուրքիայի հետ հաշտության համաձայնագիրը վերջին րոպեին ձախողվել է: Նաթանյահուն որոշել է, որ սոցիալական բողոքի համատեքստում չափազանց վտանգավոր է ռիսկի դնել իր հեղինակությունը: Հայտնում է «ISRAland» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, Իսրայելի վարչապետը պատրաստ է եղել ներողություն խնդրել «Մարմարայի» գրավման ժամանակ «մարտավարական սխալների» համար, ինչը, բնականաբար, բխում է Թուրքիայի շահերից:
Իսրայելի վարչապետի գրասենյակը պաշտոնապես հերքել է` պատասխանելով, որ այս հարցի շուրջ, ոչ մի որոշում չի ընդունեվել:
Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ-ն ուժեղ ճնշում է գործադրել Նաթանյահունի վրա, ով բողոքել է, որ եթե որոշի ներողություն խնդրել Թուրքիայից, ապա այդ դեպքում «Մեր Տուն Իսրայել» կուսակցության ղեկավարը կտապալի կոալիցիան: Ինչից հետո Վաշինգտոնը սկսել է ճնշում գործադրել Լիբերմանի վրա և կարողացել է կորզել նրանից կառավարությունը չլքելու մասին խոստումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին