«Հայկական ժամանակ». Կրպակներն ապամոնտաժվում են բանավո՞ր հանձնարարականով
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշել է, որ կրպակների ապամոնտաժման հիմքում գրավոր փաստաթուղթ չկա: Կա ընդամենը Երևանի քաղաքապետի բանավոր հանձնարարական: «Շուշան Սարդարյանն ընդունել է նաև, որ կոնկրետ կրպակները ապամոնտաժելու որևէ այլ իրավական հիմք չկա: Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում փորձել է տպավորություն ստեղծել, թե ապամոնտաժվում են միայն լքյալ և չաշխատող կրպակները»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում