«Հրապարակ» Ինչպե՞ս են կազմվում ԲՀԿ ցուցակները
«Հրապարակը» գրում է, թե իր տեղեկություններով` «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայում է հանգստանում, նրա շրջագայությունների ուղեգծից դուրս չի մնացել Մոնտե Կառլոն: Իսկ մինչ այդ նա հավաքել է ԲՀԿ վերնախավին ու հորդորել է գնալ հանգստի` սեպտեմբերին թարմ ուժերով կուսաշխատանքի լծվելու պայմանով: ԲՀԿ-ից արձակուրդում չէ միայն Վարդան Բոստանջյանը, ով կոալիցիայի կազմում բանակցում է ՀԱԿ-ի հետ:
Մեր տեղեկություններով` աշնանը նախընտրական ցուցակների կազմման հարցում Ծառուկյանը որոշել է առաջնորդվել «ով ավելի շատ ձայն կբերի» սկզբունքով: Առաջնային տեղում են ԲՀԿ մեծահարուստները` Սամվել Բալասանյան, Մուրադ Գուլոյան, Մխիթար Հարությունյան, ովքեր արդեն սկսել են քողարկված ընտրարշավը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում