«Ամոթ, ամոթ» հնչել են ուկրաինական դատարանում
Ուկրաինայի Վերաքննիչ դատարանը հրաժարվել է ընդունել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտպանների բողոքը նրա ձերբակալության մասին, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն: Բողոքը Վերաքննիչ դատարանում քննվել է Տիմոշենկոյի բացակայության ժամանակ:
«Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ», -հայտարարել է Վերաքննիչ դատարանի դատավոր Օլգա Եֆիմովան:
Այս որոշումը, ըստ աղբյուրի, ուկրաինական դատարանում գտնվող խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամները ընդունել են «Ամոթ, ամոթ» արտահայտություններով: Պատգամավորներից մեկը դատավորին անվանել է «թիկնոցով հանցագործ» և սպառնացել նրան բանտ նստեցնել:
Ուկրաինայի նախկին վարչապետ, Յուլյա Տիմոշենկոյի բլոկ կուսակցության նախագահ Տիմոշենկոն ձերբակալվել է օգոստոսի 5-ին Պեչերսկյան դատարանի որոշմամբ, այսպես կոչված «գազի գործի» շրջանակներում: Այսիօնքն, Տիմոշենկոն մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ` ՌԴ-ի հետ գազային պայմանագիրը ստորագրելու գործում: Այդ պայմանագրերը ստորագրվել են այն ժամանակ, երբ Տիմոշենկոն դեռ վարչապետ էր: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 7-ից 10 տարի ազատազրկում:
Տիմոշենկոյի կողմնակիցները նրա նկատմամբ հարուցված քրեական գործը համարում են քաղաքական հետապնդում ընդդիմադիր գործչի նկատմամբ: Նրանք արդեն մի քանի բողոքի ակցիաներ են կազմակերպել` պահանջելով ազատ արձակել նախկին վարչապետին:
.