Պայթեցվել է Իրան-Թուրքիա գազամուղը
Թուրքական «Sonsayfa» լրատվական կայքի տեղեկացմամբ` գիշերը Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է Քերշիշ և Չամուռլու գյուղերի միջով անցնող Իրանից Թուրքիա ձգվող գազամուղը: Պայթյունից անմիջապես հետո հայտարարվել է տագնապ և դեպքի վայրում կենտրոնացվել են հսկայաքանկ ժանդարմերիական, ոստիկանական և բանակային ուժեր:
Նույն աղբյուրի համաձայն` պայթյունի հետևանքով բռնկված հրդեհից զոհեր և վիրավորներ չկան: Դեռևս պարզված չեն գազամուղի պայթեցման հանգամանքները: Բայց նախնական վարկածով ենթադրվում է, որ գազամուղի պայթեցումը դիվերսիոն գործողության հետևանք է: Աղրը նահանգից ելքի բոլոր ճանապարհները փակվել են, հաստատվել է խսիտ հսկողություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա