The Washington Post. «ԼՂ պատերազմի վերսկսումը աղետալի կլինի»
«ԽՍՀՄ փլուզման ժամանակ առաջինը Լեռնային Ղարաբաղում բռնկվեց հակամարտություն: Հաջորդ բռնկումը ևս կարող է այստեղ լինել»,- գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը` անդրադռնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատմությունն ու հակամարտության ներկայիս վիճակը` ամերիկյան The Washington Post-ը նշում է, որ Արցախյան պատերազմի վերսկսումն աղետալի կլինի բոլոր մասնակիցների համար և ընդգծում, որ հակամարտության կողմերն համակարծիք են այդ մտքի հետ: Ըստ թերթի` պատերազմի վերսկսման պարագայում Իրանին, Թուրքիային և Ռուսաստանին դժվար կլինի չմիջամտել: Այդ դեպքում, հակամարտությունը չի մնա ԼՂ սահմաններում: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կարող է փակվել նաև Աֆղանստանում Միացյալ Նահանգների զորամիավորումների մատակարարման հիմնական ճանապարհներից մեկը»:
Հոդվածում նաև մեջբերված է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հայտարարությունը. «Մենք կիսում ենք պատերազմ չլինելու ցանկությունը: Բայց արդյո՞ք կողմերը բավարար քաղաքական կամք ունեն»:
«Ադրբեջանն ասում է, որ երբեք պաշտոնապես չի հրաժարվի այս տարածքից: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ասում է, որ երբեք չի հրաժարվի ինքնորոշման իր իրավունքից: Երկու տասնամյակ շարունակ, երկու կողմերում կրքերը բորբոքված են...պահպանվում է «պատահական պատերազմի» բարձր հավանականությունը»,-հավելված է պարբերականում:
«Մենք ոչինչ չունենք, և ոչնչից մենք ստեղծում ենք ինչ-որ մի բան: Մենք ապրում ենք և ապացուցում ենք աշխարհին, որ Ղարաբաղը Հայասատանի սիրտն է և հայ ժողովրդի հոգին: Մենք ճանաչված չենք, բայց մենք այստեղ ենք: Մենք ոչինչ չենք խնդրում աշխարհից»,- թերթի հետ զրույցում ասում է Ղարաբաղյան պատերազմում զոհված ազաատմարտիկի մայր Գալյա Արստամյանը:
Ինչպես նշում է թերթը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքերով` աբեջանցիների համար «անվտանգություն» կոչվածը Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողության վերականգնեւմն է, իսկ հայերի համար Արցախի միջազգային ճանաչումը, իսկ արցախցիներմ ասում են. «Մեզ չեն ճանաչում, հետո ի՞նչ, իմ որդին իմ լավագույն խաղաղարարն է:
The Washington Post-ը մեջբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի խոսքերտը. «Մեզ այստեղ մեր հավատն է պահում: Մենք 70 000 աբրահամներ ունենք և գիտակցում ենք, որ մեր երեխաներն ամեն վայրկյան կարող են զոհ դառնալ, սակայն շարունակում ենք ապրել այստեղ և կյանք տալ նոր սերնդին, քանի որ վստահ ենք, որ դա է մեր անվտանգության գլխավոր երաշխքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան