Անտինյանին հեռացնո՞ւմ են ՀՌԱԿ-ից
«Հրապարակը» գրում է, թե կիրակի օրը Աղվերանի «Աղվերան» հանգստյան տանը ՀՌԱԿ մի հատվածը համագումար է հրավիրել. այնտեղ հավաքվելու են Հարություն Առաքելյանի կողմնակիցները և փորձելու են նոր ատենապետ ընտրել` հեռացնելով Էդվարդ Անտինյանին:
Իրենց հերթին Անտինյանի կողմնակիցները հայտարարում են, որ այդ համագումարն ապօրինի է` հեղաշրջման փորձ: Ավելին, երեկ անտինյանական թևից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն, որտեղ ներկայացված են «այն չարաշահումները, որոնք թույլ է տվել Հարություն Առաքելյանը»: Խոսքն այն մասին է, որ Առաքելյանն օտարել է կուսակցությանը պատկանող տարածքները և գույքը»,-գրում է թերթը` հավելելով, որ իրենց տեղեկություններով, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը Անտինյանին է պաշտպանում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում