Հայաստանի քաղաքական գործիչները ևս դիմում են պլաստիկ վիրահատության
Հայաստանում պլաստիկ վիրահատություների դիմում են հիմնականում 18-ից 35 տարեկան երիտասարդները, որոնք հիմնականում վիրահատում են քիթը և կուրծքը: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների եվրոպական միության անդամ Հայկ Ենոքյանը:
Հատկանաշական է, որ Հայաստանում պլաստիկ վիրահատության դիմում են նաև տղամարդիկ, որոնց թիվը, ինչպես ասաց Ենոքյանը, տարեց տարի ավելանում է: «Բայց միևնույնն է` կանայք ավելի շատ են դիմում», -հավելեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք քաղաքական գարծիչները ևս պլաստիկ վիրահատության միջոցով փորձում են շտկել իրենց արտաքին տեսքը, մասնագետը դրական պատասխան տվեց, սակայն հրաժարվեց մատնանշել նրանց անունները:
Հայկ Ենոքյանի խոսքով, պլաստիկ վիրահատություն կատարելուց առաջ «հիվանդը» անցնում է բժշկական խորը հետազոտություն և միայն դրական արդյունքի դեպքում է բժիշկը որոշում կայացնում վիրահատել տվյալ անձին: Նա ասաց, որ պլաստիկ վիրահատությունները հակացուցված են արյան հիվանդություններ, շաքարախտ, մաշկի ալերգիկ հիվանդություններ, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի խանգարումներ ունեցող մարդկանց համար:
Մարդիկ, մասնագետի խոսքով, հաճախ պլաստիկ վիրահատության են դիմում ներքին ապրումներով դրդված, հետևաբար «պլաստիկ վիրաբույժը պետք է լինի նաև լավ հոգեբան»:
Ասուլիսին ներկա Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվող բոլոր բուժկենտրոնները լիցենզավորվում և վերահսկվում են Առողջապահության նախարարության կողմից: Նրա տեղեկացմամբ, Հայաստանում առաջին պլաստիկ վիրաբուժությունը կատարվել է դեռևս 1980-ականներին, սակայն դրանք եղել են վերջույթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ: Նրա խոսքով, Էսթետիկ վիրահատությունները լայն տարածում են գտել այս վերջին 10-15 տարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան