Արսեն Վենգեր. «Չէինք ցանկանում, որ Ֆաբրեգասը հեռանա»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմից Սեսկ Ֆաբրեգասի հեռանալու մասին: Վերջինս այսօր պետք է պայմանագիր ստորագրի կատալոնյան «Բարսելոնի» հետ:
«Հասկանալի է, չէինք ցանկանում, որ Սեսկը հեռանա,- Վենգերի խոսքերը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը:- Բայց մենք հասկանում ենք հարազատ ակումբ վերադառնալու նրա ցանկությունը, ուստի ընդունեցինք «Բարսելոնի» առաջարկը: Ուզում ենք շնորհակալություն հայտնել Ֆաբրեգասին այն ամենի համար, ինչ նա արել է հանուն «Արսենալի»: Հաջողություններ ենք մաղթում նրան ապագայում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան