Ավետիք Գրիգորյանը տղաների մրցաշարում առաջատարներից մեկն է
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը և միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը, Կարինա Համբարձումովան մասնակցում են Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երկու տուրից հետո Ավետիք Գրիգորյանը 2 միավորով տղաների մրցաշարում առաջատարներից մեկն է: Անդրիասյանը վաստակել է 1,5, Մելքումյանը` 1 միավոր:
Աղջիկների մրցաշարում Հայրապետյանը և Համբարձումովան իրենց ակտիվում ունեն 1,5-ական միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան