«Հայկական ժամանակ». «Հարսնաքար» ռեստորանում վիրավորվածների վիճակը ծանր է
«ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ավանի «Հարսնաքար» ռեստորանում, երեկ ժամը 01:00-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել»,-գրում է «Հայկական ժամանակը»:
Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Աննա Եվգենևնան թերթի հետ զրույցում նշել է, որ «Հարսնաքարից» իրենց հիվանդանոց տեղափոխված 33-ամյա Նորայր Աթոյանը դեռ հիվանդանոցում է, նա պետք է վիրահատվի, իսկ 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժշկուհու փոխանցմամբ` երկուսի մոտ էլ հրազենային վնասվածքներ են, ոտքի ոսկրային կոտրվածքներ: Երկուսի վիճակն էլ միջին ծանրության է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում