«Հրապարակ».Ջիվան Գասպարյանի համերգին կառավարությունը չի գնացել
«Հրապարակի» փոխանցմամբ` երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Ջիվան Գասպարյանի համերգին հրավիրված է եղել կառավարության ողջ կազմը, ուժային կառույցների ղեկավարները, սակայն, ըստ թերթի, «նրանք հարկ չէին համարել «քյաբաբային զվարճությունները» փոխարինել հայ ավանդական երաժշտությամբ: Դահլիճում էին միայն մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը և ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը` թոռան հետ»: Թերթի տեղեկություններով` սա Ջիվան Գասպարյանի վերջին մենահամերգն էր` նա որոշել է թողնել մեծ բեմը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում