Իսրայելում յուրօրինակ հունական արձան է հայտնաբերվել
Իսրայելի հյուսիսում գտնվող Իսրայելյան հովիտում հայտնաբերվել է մարմարե յուրօրինակ քանդակ` ենթադրելի է` հին հունական դիցաբանության աստվածներից Հերկուլեսի պատկերով:
Զևսի և երկրային գեղեցկուհի Ալկմենի որդին` կիսաաստված Հերկուլեսը, պատկերված է Նեմեական առյուծի տեսքով, որին, ավանդույթի համաձայն, նա սպանել է` որպես 12 սխրանքներից առաջինը: Ինչպես հաղորդում է «MIGnews.com» լրատվական կայքը, հղում կատարելով իսրայելական «Հաարեց» պարբերականին, քանդակն ունի մոտ 1,5 մ բարձրություն, ենթադրվում է` ստեղծվել է մթ. II դարում և հանդիսացել է տեղացի հույն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի առանձնատան զարդարանքներից:
Իսրայելի Հնությունների վարչության ներկայացուցիչ Վալիդ Ատրաշի կարծիքով` այդօրինակ գտածոն յուրահատուկ է Իսրայելի համար: «Քանդակը շատ լավ է պահպանվել, մարմարը գրեթե չի որակազրկվել, այն գրեթե թափանցիկ է և արտացոլում է լույսը»,_նշել է հնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են