Կ. Մանոյան. Սիրիայի հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումերը չեն համընկնում
«Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական միջամտությունն իսկապես իրական հավանականություն ունի և չի բացառվում, որ Թուրքիան ոչ ուշ ապագայում դիմի նման քայլի: Պարզ է, որ Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի իրադարձություններին հստակ է: Թուրքիան հայտարարում է, որ Սիրիայի ներքին խնդիրները նաև իր ներքին խնդիրներն են», - այսօր անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին և թուրք-սիրիական հարաբերություններին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Այնուհետև նա նշեց. «Թուրքիայի կողմից նման քայլը դժգոհություն կառաջացնի և’ միջազգային հանրության, և’ Միացյալ Նահանգների մոտ: Միացյալ Նահանգներն այսօր նախագահ Ասադի ոչ լեգիտիմության հարցը տակավին չեն բարձրացրել, և այդ մոտեցումն ինչ-որ տեղ հակառակ է Թուրքիայի կեցվածքին»:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպիսին է Թուրքիա-Սիրիա հարաբերություններում Իրանի դերակատարությունը, բանախոսը պատասխանեց. «Թուրքիա-Իրան հարաբերությունները բավական բարդ են: Թուրքիա-Իրան համատեղ ջանքերով է, որ Իրաքում ակտիվություն են ցուցաբերում, բայց պարզ է, որ Սիրիայում այդպես չի լինելու: Սակայն պարզ չէ, թե մինչև ուր Իրանը կպաշտպանի Սիրիայի իշխանություններին»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը