Արցախցի երեխաները համակարգիչներ կստանան. ՆՈւՌ-ը մեկնարկում է
Արցախում մեկնարկում է Նոր ուսումնական ռազմավարություն (ՆՈւՌ) ծրագիրը, որի շրջանակներում արցախցի 6ից 12 տարեկայն յուրաքանչյուր դպրոցական կստանա մեկական համակարգիչ: Ծրագիրն իրականացնելու է Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը: Այդ մասին այսօր ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը:
«Արցախի երեխաները ավելի շատ կարիք ունեն Ֆրութֆուլ Արմենիայի օգնությունը ստանալ, քանի որ միջազգային կազմակերպությունները չեն կարողանում օգնել Ղարաբաղին, դրա համար Ղարաբաղը ավելի կարիք ունի օգնության», -հավելեց Շիրինյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս բաժանվելու է 3. 500 համակարգիչ Շուշիի և Ստեփանակերտի երեխաներին, իսկ ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն:
Ծրագիրը շարունակական է լինելու և նախատեսվում է Ղարաբաղի երեխաներին հանձնել 22 հազար համակարգիչ, որոնք կմնան երեխաների մոտ: