
Սիրիական զորքերը պաշարել են Լաթաքիա քաղաքը
Սիրիական բանակի զորամիավորումները պաշարել են երկրի նավահանգստային Լաթաքիա քաղաքը: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ, զինվորականները կրակ են բացում խաղաղ բնակիչների վրա, ովքեր փորձում են փախչել քաղաքից:
Տեղեկատվության համաձայն, շաբաթ օրվանից սկիզբ առած ռազմական գործողությունների արդյունքում Լաթաքիայում զոհվել է մոտ 30 մարդ:
Տեղի իրավապաշտպան կազմակերպությունների հավաստմամբ, անվտանգության ուժերի ներկայացուցիչները քաղաքում զանգվածային ձերբակալություններ են իրականցնում, ցույցերի հնարավոր մասնակիցներին տեղափոխում են քաղաքային ստադիոն, որտեղ առգրավում են փաստաթղթերն ու բջջային հեռախոսները:
Լաթաքիայի փողոցների հսկողությունն իրականցվում է տանկերի ու այլ ծանր զինտեխնիկայի միջոցով:
Հաղորդագրության համաձայն, Լաթաքիայում է տեղակայված ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ճամբարը, որը, տարբեր տվյալների համաձայն, արդեն լքել են 5-ից 15 հազար պաղեստինցի փախստականներ: