Ադեբայորը վարձավճարով կխաղա «Տոտենհեմում»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էմանուել Ադեբայորն առաջիկա 2 օրվա ընթացքում կարող է դառնալ «Տոտենհեմի» խաղացողը: Ինչպես հաղորդում է «Goal»-ը, ակումբներն արդեն պայմանավորվել են ֆուտբոլիստի վարձակալության հարցում, և Ադեբայորը, հավանաբար, «Տոտենհեմի» կազմում իր նորամուտը կնշի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղում:
Ենթադրվում է, որ «Տոտենհեմն» ու «Սիթին» հավասար բաժիններով կվճարեն Ադեբայորի աշխատավարձը, որը շաբաթական 170 հազար ֆունտ ստեռլինգ է կազմում: Լոնդոնցիներն առանձին կետով 2 մլն ֆունտ ստեռլինգ կվճարեն ֆուտբոլիստի վարձակալության համար: Բացի այդ, համաձայն պայմանագրի, «Տոտենհեմն» իրավունք է ձեռք բերել մրցաշրջանի վերջում գնել Ադեբայորին 12 մլն ֆունտ ստեռլինգով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան