«ԱրմենՏել»-ի նոր ակցիան. Hi-Line-ի հին և նոր բաժանորդները անվճար netbook կստանան
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում «Hi-Line+նեթբուկ» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում «Մեգա 2048» կամ «Մեգա 3072» սակագնային փաթեթներից մեկին միանալու և 24 ամիսների ընթացքում պայմանագիրը չխզելու դեպքում բաժանորդին տրամադրվում է նեթբուկ` օգտագործման համար:
Նոր առաջարկից կարող են օգտվել Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Նոր բաժանորդներին մոդեմը և միացումը տրամադրվում է անվճար, տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության լրատվական ծառայությունից:
«Hi-Line+նեթբուկ» ակցիայի շրջանակում Hi-Line ծառայության մատուցման պայմանագիրը կնքելուց հետո առաջին 12 ամիսների ընթացքում այն խզելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վերադարձնել նեթբուքը և վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի 50%-ը: Պայմանգիրը 2-րդ տարում խզելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վերադարձնել նեթբուքը և վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի 25%-ը:
Պայմանագիրը խզելուց հետո նեթբուքը չվերադարձնելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի ամբողջ գումարը: «Hi-Line+նեթբուկ» ակցիայի շրջանակում չի գործում առաջին ամիսն անվճար ծառայությունը:
Բոլոր նոթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է: