«Բացարձակ անհեթեթություն».Այոմին հերքել է Black Sabbath-ի միավորման մասին լուրերը
Հանրահայտ Black Sabbath խումբի չի միավորվի. կիթառահար Թոնի Այոմին (Tony Iommi) հերքել է տարածված լուրը, թե հռչակավոր խումբը վերամիավորվելու է և ունենալու է իր սկզբնական կազմը: Բրիտանական «The Birmingham Mail»-ը, Reuters-ի փոխանցմամբ, հաղորդել էր, որ Այոմին, Օզզի Օսբորնը, Գիզեր Բաթլերը և Բիլլ Ուորդը սկսել են պատրաստվել համերգային շրջագայության ու հաջորդ տարի ձայնասկավառակի թողարկմանը և այժմ փորձեր են անում: Նույն պարբերականը վկայակոչելով Այոմիին, նշել էր, թե իսկական խումբը անհամբեր սպասում է միասին հանդես գալուն:
Reuters-ը փոխանցում է, որ իր պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ Այոմին ասել է, թե ինքն «ուղղակի սպեկուլյացիա է» արել և այդ լուրը որակել է «բացարձակ անհեթեթություն»:
«Լրագրողն օգտագործել է դեռևս հունիսին կայացած մեր զրույցը և այնպես է ներկայացրել, կարծես մենք Black Sabbath-ի վերամիավորման մասին խոսել ենք երեկ: Այդ ժամանակ ես ուղղակի անկապ բաներ եմ խոսել` բարձր մտածելով այն հարցի մասին, ինչն անընդհատ հարցնում են` վերամիավորվելու՞ եք», նշել է նա և այդ ամենի համար ներողություն խնդրել խմբի մյուս անդամներից:
Օզզի Օսբորնը վտարվել էր խմբից դեռևս 1979-ին: Օսբորնի` խումբը լքելուց հետո, Black Sabbath-ի մեներգիչներ դարձան հայտնի ռոք երգիչներ Ռոննի Ջեյմս Դիոն, Իէն Գիլլանը, Գլեն Հյուզը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են