«Էրեբունին» զիջեց «Օմոնիային» և դուրս մնաց պայքարից
Կիպրոսում ավարտվեց Եվրոպայի ֆուտզալի գավաթի խմբային մրցաշարը: Վերջին տուրում Երևանի «Էրեբունու» մրցակիցն էր խմբի առաջատարը` «Օմոնիան»: Արմեն Գյուլամբարյանը և Արամ Քոսայանը մեկական գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը յուրաքանչյուր խաղակեսում: «Օմոնիան» պատասխանեց ութ գոլով: Գրանցվեց 2:8 հաշիվ, և «Էրեբունին» դուրս մնաց հետագա պայքարից:
Խմբի մյուս հանդիպումն ավարտվեց «Պարի Սպորտինգ Կլաբ» թիմի հաղթանակով` «Ֆլամուրտարիի» նկատմամբ` 9:5 հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան