«Pia.az». «ՄԻԵԴ-ն ու Ադրբեջանի իշխանությունը պաշտոնապես հաստատեցին՝ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանցիներն են կազմակերպել»
Ըստ «Pia.az»-ի` բանտից ազատելով լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևին` Ադրբեջանի ղեկավարությունն ու ՄԻԵԴ-ը պաշտոնապես հաստատեցին, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանցիների կողմից է իրագործվել:
Միջազգային կառույցների ճնշման արդյունքում վերջերս բանտից ազատված «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևի և «ANS» հեռուստաալիքի լրատվական բաժնի գլխավոր խմբագիր Միրշահին Աղաևի միջև հակամարտություն է սկսվել:
Չնայած այն բանին, որ հակամարտությունը լուծելու համար Է. Ֆաթուլլաևը հրապարակային վիճաբանության է հրավիրել նրան, սակայն Մ. Աղաևը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել ադրբեջանական ժողովրդից` Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո «Ղարաբաղյան օրագրում» Խոջալուի ողբերգությունը ադրբեջանցիների կողմից իրագործվելու մասին Ֆաթուլաևի պնդման համար:
Մ.Աղաևի այդ պահանջին Է.Ֆաթուլլաևը պատասխանել է, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այդ գործի հետ կապված արդարացրել է իրեն, ինչը պաշտոնապես հաստատվել է նաև Ադրբեջանի հանրապետության նախագահի կամքով»:
«Ստացվում է, որ բանտից ազատելով Էյնուլլա Ֆաթուլլաևին` ՄԻԵԴ-ն ու Ադրբեջանի իշխանությունը պաշտոնապես հաստատել են, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանցիներն են կազմակերպել»,- եզրակացնում է pia.az-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան