Գվիդոլին. «Դեռ ոչինչ ավարտված չէ»
Իտալական «Ուդինեզեի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունը (0:1):
«Ես իմ խաղացողներին ասացի, որ չպետք է բավարարված լինենք այս արդյունքով,- մարզչի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:- Գրեթե ոչինչ չկարողացանք անել այս խաղում, ուստիև պարտվեցինք: «Արսենալը» երիտասարդ թիմ է, բայց արդեն Չեմպիոնների լիգայում հանդես գալու լավ փորձ ունի: Իսկ մենք չկարողացանք օգտվել մեր հնարավորություններից: Դեռ ոչինչ ավարտված չէ, և մենք դեռ կարող ենք առաջ գնալ: «Արսենալն» առավելություն ունի, բայց հաջորդ խաղը կայանալու է մեր դաշտում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան