«Հրապարակ».ՀՀԿ համամասնական ցուցակը գոնե մեկ գործարարով կպակասի
«Խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գոնե մեկ գործարարով կպակասի»,- գրում է «Հրապարակը»:
Թերթի տեղեկություններով` հաջորդ ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, մեծամասնական ընտրակարգով Վեդի քաղաքից պատգամավոր ընտրված Մանվել Ղազարյանը:
Ըստ որոշ տեղեկությունների` նա վերջին երեք տարում լուրջ խնդիրներ է ունեցել, որոնցից մեկն էլ` ազգականներից մեկի պատճառով:
«Նրա քրոջ ամուսինը` Նուբար Կիրակոսյանը, ով դեռ մեկ ամիս առաջ «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի տնօրենն էր, մեղադրվում է յուրացումների մեջ: Նրան արդեն մեկ ամիս է` հեռացրել են աշխատանքից»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում