«Նեզավիսիմայա Գազետա».Ալիևի`ԱՊՀ գագաթաժողովին չմասնակցելու պատճառը Սոչիում կայացած Ալիևի-Մեդվեդև անարդյունք բանակցություներն են
«Նեզավիսիմայա Գազետա» պարբերականը իր վերլուծականում այսօր անդրդարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Դուշանբեում կայանալիք ԱՊՀ-ի գագաթաժողովին չմասնակցելուն:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ժամանի Դուշանբեում կայանալիք ԱՊՀ-ի գագաթաժողովին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 2-3-ը: ԱՊՀ-ն իր քսաներրորդ տարեդարձի կապակցությամբ կարձանագրի հերթական կորուստ»,-գրում է «Նեզավիսիմայա Գազետան»:
Ըստ թերթի, ենթադրվում է, որ Ալիևի չժամանելու պատճառը Սոչիում կայացած Ալիևի և Մեդվեդևի` Ղարաբաղի խնդրի շուրջ անարդյունք բանակցություներն են:
Աղբյուրի փոխանցմամբ, փորձագետները գնահատում են այդ քայլը որպես ազդանշան այն բանին, որ Մոսկվան դադարում է գործընկերների աչքերում ընկալվել որպես հակամարտության կարգավորման միջնորդ:
Ավելին, եղբայրական մայրաքաղաքներում վերջինիս մեղադրում են «Առևտրային պատերազմների» սանձազերծման մեջ, որոնց նպատակն է ստիպել ԱՊՀ որոշ երկրներին հանգել պաշտոնական Կրեմլի շահերին համահունչ տնտեսական և քաղաքական որոշումների: Մասնավորապես նման կարծիքներ են հնչում ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան