Վենգերը կրկին հայտնվել է ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի տեսադաշտում
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն մտադիր է քննարկել Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պահվածքը Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլում իտալական «Ուդինեզեի» հետ առաջին հանդիպման (1:0) ժամանակ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Վենգերը, ով ստիպված էր խաղին հետևել տրիբունայից, միջոց գտավ` շփվելու իր օգնական Փիթ Ռայսի հետ` վերջինիս հաղորդում ուղարկելով մեկ այլ մարզչի` Բորո Պրիմորացի միջոցով: Ընդմիջման ժամանակ խաղի պատվիրակն «Արսենալի» գլխավոր մարզչին զգուշացրեց այդ ձևով շփում հաստատելու անթույլատրելիության մասին: Այժմ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կուսումնասիրի այդ հարցը:
Ավելացնենք, որ Վենգերը որակազրկվել է նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչում «Բարսելոնի» հետ հանդիպման մրցավար Մասսիմո Բուզակկային վիրավորելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան