«Առավոտ». Ում մեղադրել` ՀԱԿ-ի երիտասարդների՞ն, թե՞ նրանց «շեֆերին», ովքեր 3,5 տարի ամեն օր նրանց ուղեղներն էին լվանում
«Առավոտը» խմբագրականում անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին` մասնավորապես գրում է. «Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին «վախկոտ» անվանած ՀԱԿ երիտասարդները, որոնք մինչ այդ ընդհարվել էին ոստիկանության հետ, դարձել են հեշտ թիրախ թե արդարացի դժգոհողների, և թե իշխանության քարոզիչների համար: Բայց արդյոք այդ երեխաների՞ն է պետք մեղադրել, թե՞ նրանց «շեֆերին», ովքեր 3,5 տարի ամեն օր նրանց ուղեղներն էին լվանում, թե մեր փոքրիկ երկիրը բաժանված է երկու թշնամական ճամբարների`«ռեժիմի» կողմնակիցների և նրանց հակառակորդների:
Ինչ խոսք, դատարանների բակում կանգնելը և «ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկելը պակաս վտանգավոր է և ավելի քիչ քաջություն է պահանջում, քան ռազմաճակատում թշնամու դեմ կանգնելը: Այս հարցում տղաները իսկապես չափն անցել են: Բայց դա չի նշանակում, որ դատարանի բակում պետք չէ կանգնել, եթե ներսում բացահայտ ապօրինություն է կատարվում: Պարզապես դրա հետ մեկտեղ` ա) ցանկալի է ձեռքի տակ ունենալ այդ ապօրինություններն ապացուցող լուրջ փաստարկներ, բ) եթե որևէ մեկը կողքդ կանգնած չի և չի վանկարկում, դրանից պետք չէ բխեցնել, որ նա քո կամ ժողովրդավարության թշնամին է, և հետևաբար, իշխանությունների աջակիցը»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում