Հայ շախմատիստները` համաշխարհային ուսանողական խաղերում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ուսանողական խաղերում 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունեն նաև գրոսմայստերներ Վան Հաոն և Լի Չաոն (Չինաստան), բայց նրանք հայ գրոսմայստերին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը վաստակել են 3,5-ական միավոր:
Աղջիկների մրցաշարում միջազգային վարպետներ Կարինա Համբարձումովան և Աննա Հայրապետյանն ունեն համապատասխանաբար 3,5 և 2,5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան