«Բարսելոնը»` Իսպանիայի Սուպերգավաթակիր
«Բարսելոնը» «Նոու Կամպ» մարզադաշտում 3:2 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին» և երկու հանդիպման ընդհանուր արդյունքով նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը: Հիշեցնենք, որ առաջին խաղում արձանագրվել էր ոչ-ոքի արդյունք` 2:2 հաշվով:
15-րդ րոպեին Ինյեստան առաջ մղեց դաշտի տերերին, սակայն ընդամենը 5 րոպե անց Քրիշտիանու Ռոնալդուն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Առաջին կեսի վերջին րոպեին արգենտինացի Մեսսին կրկին առաջ մղեց «Բարսելոնին»: 82-րդ րոպեին Բենզեման հավասարեցրեց հաշիվը, սակայն այս խաղում վերջին խոսքը պատկանում էր «Բարսելոնին», ավելի ճիշտ` Լիոնել Մեսսիին, ով 88-րդ րոպեին հաստատեց հանդիպման վերջնահաշիվը` 3:2:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ