«Հայկական ժամանակ». «Շանթի» Նվերը Հ1 է տեղափոխվում
«Հայկական ժամանակը» հղում անելով իր աղբյուրներին` գրում է, որ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը նոր եթերաշրջանում վարելու է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականի հիմնական թողարկումը և «Հայլուր-հարցազրույցը»:
Թերթի հետ զրույցում Մնացականյանը նշել է, որ այդպիսի նախնական պայմանավորվածություն կա, բայց դեռևս հստակ որևէ բան ասել չի կարող. «Տեղափոխությունը իմ ներսում արդեն վաղուց էր կայացել, ուղղակի պահը գտա, փոխեցի: Իսկ ամենակարևորը` եկել է, երևի, այն պահը, որ պիտի պետության հետ արդեն գործ ունենալ: Այս փոփոխության հիմնական պատճառներից մեկը դա է»,-ասել է Մնացականյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում