«Հայկական ժամանակ». Եզդիների ու հայերի միջև բախում է տեղի ունեցել
Կոտայքի մարզի Զովունի համայնքի ազգությամբ եզդի բնակիչների և մի խումբ հայերի միջև նախօրեին տեղի ունեցած բախման հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրում արյան հետքեր են եղել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Զենքերը թեև չեն կրակել, բայց ծեծկռտուքի ընթացքում մարդիկ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ։ Հայ-եզդիական բախման ժամանակ անհայտ մեկը ատրճանակ է պահել նաև եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ճակատին։ Եզդիներից ոմանք կարծում են, որ այս բախումը, որի արմատները բավական խորն են, տեղի է ունեցել ազգային հողի վրա, մյուսներն էլ ընդգծում էին, որ իրենց հետ բախված հայերի թիկունքում հայ օլիգարխ է կանգնած, որը ցանկանում է ընդլայնել իր «կալվածքները»»,-գրում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում