Երևանում առաջին անգամ գյուղմթերքների տոնավաճառ կլինի. Վերավաճառողների մուտքը արգելվելու է
Կիրակի, օգոստոսի21-ին, Երևանի Կասյան փողոցում գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառն է կազմակերպվելու։ Այսօր այդ մասին ասուլիսում հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ գյուղմթերքների տոնավաճառին մասնակցելու են բացառապես գյուղացիներ, որոնց համար տեղը կհատկացվի անվճար հիմունքներով: Նրանք կստանան նաև արտահագուստ, -վստահեցրեց գյուղնախարարը` հավելելով, որ այս առաջին տոնավաճառի հաջողությունից է կախված` շարունակություն կունենա՞, թե՞ ոչ:
«Շատ խիստ վերահսկողություն ենք սահմանելու, որ վերավաճառողները տոնավաճառ մուտք չգործեն»,–նկատեց նախարար Կարապետյանը։
Նախարարի խոսքով, տոնավաճառը կազմակերպվում է մասնավոր ընկերությունների ու տարբեր հովանավորների աջակցությամբ ու խոստացավ, որ տոնական միջոցառում կլինի:
«Ննախատեսել ենք համերգներ, տարբեր միջոցառումներ, որպեսզի մարդիկ ամբողջ օրը ոչ միայն կազմակերպեն իրենց առևտուրը, այլև կարողանան վայելել իրենց հանգիստը»,–ասաց Կարապետյանը` հույս հայտնելով, որ այդպիսով քաղաքացի-գյուղացի կապը կվերականգնվի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա